Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի զինուժի կրակոցից երկրորդ հայ զինծառայողն է վիրավորվել
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև հուլիսի 12-ի առավոտյան, ինչի հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն․ Թ․-ն։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։