«Հայաքվեն»՝ ընդդեմ Արցախը հանձնող վարչախմբի
Նիկոլ Փաշինյանն արդեն տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անգամ անուղղակի, ապա և ուղղակի կերպով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Հայ ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել, ավելին՝ նա խաբել է իր ընտրազանգվածին երկու տարի առաջ, Արցախի ինքնորոշման խոստում տվել, հիմա էլ այն հանձնում է Ադրբեջանին։ Ո՞վ պետք է բռնի Փաշինյանի ձեռքն ու պատիժ և պատասխանատվություն սահմանի նման թշնամական գործելակերպի համար, եթե ոչ՝ հենց ժողովուրդը։ Այդպիսի հրաշալի հնարավորություն կա այս օրերին՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։
Կա՞ գեթ մեկ հայ քաղաքացի, որը հպարտորեն և բացեիբաց կընդունի, թե Արցախը պետք է ճանաչվի այլ պետության, այս դեպքում՝ Ադրբեջանի կազմում։ Բացի Փաշինյանից և իր խունտայից, իհարկե։
Մեր սահմանադրական կարգի և Անկախության հռչակագրի դեմ ուղղված հանցագործություն է դա, և ուրեմն՝ պետք է պատժվի։ Որևէ մեկը պետության անունից իրավունք չունի ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում, հետևաբար՝ պետք է Քրեական օրենսգիրքը համալրել դրա անթույլատրելիության մասին հոդվածով և ազատազրկում նախատեսել այդ հանցանքի դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում