ԱԺ-ն հուլիսի 13-ին արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։

Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրվել են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը և այլ օրենսդրական նախաձեռնությունները։

Տեսանյութեր

Լրահոս