Դանակահարողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ընդունել է մեղքը:
Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է մայիսի սկզբին Մոսկվայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների, և ոչ թե Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք սկսվելու են ապրիլի 22-ին։
Ապրիլի 5-ին հաղորդվել էր 83-ամյա Լյովա Համբարձումյանի անհետ կորելու մասին:
2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։
Նշվում է, որ նման զորավարժություններն անցկացվում են ամեն տարի և պատասխան չեն որևէ պետության գործողություններին: Զորավարժությունների գլխավոր նպատակն է գնահատել միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացումը և ռազմավարական զսպման հնարավորությունները:
Սենատորը հանդես է եկել մի շարք զսպող միջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք, նրա խոսքով, կարող են կանխել Չինաստանի կողմից Թայվանի հնարավոր ռազմական զավթումը:
Հեղինակավոր Foreign Affairs հանդեսը հրապարակել է ծավալուն վերծություն՝ «Փոքր երկրներ, մեծ պատերազմ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պայքարը կարող է ավելի լայն ճգնաժամ առաջացնել» վերտառությամբ:
«Կարծում եմ՝ այստեղ երկու հակասական բան կա։ Առաջինը՝ այդ 12 կիլոմետրը որ կա, Հայաստանի կառուցած ճանապարհն է, այսինքն՝ Հայաստանի ներքին տարածքով է անցնում։ Ադրբեջանի սահմանները քարտեզների վրա պարզ երևում են, դրանից հեռու են, դեպի հարավ են գտնվում։ Իսկ այն տարածքները, որ իբր թե ադրբեջանցիները քարտեզները սխալ են կարդացել ու ներս են խուժել՝ գտնվում են Տեղ գյուղի հյուսիսում։ Կան խորհրդային Շտաբի քարտեզները, որոնք 1991 թվականի սահմանների մասին են, դրանք կան, թղթի վրա գծված են, հետևաբար՝ դրանք ճշտելու կարիք չունեն»։
Ապրիլի 6-ին, ժամը 16.15-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Էդվարդ Ասրյանը գուցե բացատրե՞ն, թե ադրբեջանցի զինվորներն ինչպես են հասել Բնունիս գյուղ, հետո՝ Աշոտավան:
Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն այս պահին Քննչական կոմիտեում է։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Թուրքիայի ամենամեծ ռազմական նավը՝ TCG Anadolu-ն, արդեն պատրաստ է շահագործման։ Եվ շուտով կհանձնվի Թուրքիայի ռազմածովային ուժերին։
ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները վանդալիզմ են իրականացրել Որոտավանքում
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում:
Մետրոյի ու ճոպանուղու տուֆտա խոստումներ տվող, գետնանցման դարակազմիկ բացման արարողությունների մասնակցող ձեր ինքնասիրահարված հիվանդին կամ նրա ոտքի շոր համհարզներին ասեք՝ ազգային սրբություն ունենալը վնաս չէ առողջությանը:
Համապատասխան խմբավորման կազմում կան նաև ռուսաստանցի զինծառայողներ, որոնք գտնվում են Բելառուսի տարածքում։
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. վերջին մեկ տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 22 տոկոսով՝ իր հետ բերելով տնտեսական, սոցիալական հետևանքներ: Ստեղծված իրավիճակում առաջին հարվածն իրենց վրա կրում են արտահանողները. հայկական ապրանքները դրսի շուկաներում թանկանում են, ինչն էլ հանգեցնում է պահանջարկի նվազման։
2003 թվականի մարտի 10-ին կնքվել է զբոսայգիներում և պուրակներում հողատարածքի վարձակալության պայմանագիր:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Աֆյոնքարահիսարի ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին :
Ապրիլի 7-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ազատության պողոտայում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աթենքը 370 մլն եվրոյի (400 մլն դոլարի) հրթիռներ ձեռք կբերի իսրայելի պետական Rafael Advanced Defense Systems ընկերությունից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին
Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։
Որոշումը տարածվում է 2023-2024 ուստարում ընդունված սովորողների վրա: Մինչև որոշման ուժի մեջ մտնելը բուհեր ընդունված սովորողների նկատմամբ կիրառվում են գործող կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։
Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Պետական, քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն ապրիլի 8-ին կդառնար 75 տարեկան:
Նախագծերի ամբողջական փաթեթն արդեն իսկ ուղարկվել է շահագրգիռ սուբյեկտներին՝ դիտողություններ և առաջարկներ ստանալու նպատակով։