Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում տեխնիկական խափանում է տեղի ունեցել
Ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։
Այս մասին հայտնեցին Երևանի Մետրոպոլիտենից։
«Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետև իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։ Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։