![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի ամենամեծ ռազմանավը պատրաստ է
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/thumbs_b_c_f08b7241437f6194a39633be78ad93a5.jpg)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Թուրքիայի ամենամեծ ռազմական նավը՝ TCG Anadolu-ն, արդեն պատրաստ է շահագործման։ Եվ շուտով կհանձնվի Թուրքիայի ռազմածովային ուժերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
TCG Anadolu-ն ունիվերսալ դեսանտային նավ է, որը դեռևս անցած տարեսկզբին էր անցնում ծովային փորձարկումներ։ Ավիակիրը նախատեսված է տախտակամածից ամերիկյան AH-1W հարվածային ուղղաթիռների ու Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար։ Նավը կառուցվել է իսպանական UDC Խուան Կառլոս I նավի հիմքի վրա: