
Որպես անհետ կորած որոնվող 83-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Ապրիլի 5-ին հաղորդվել էր 83-ամյա Լյովա Համբարձումյանի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Մալաթիայի, Էրեբունու, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների և ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում ապրիլի 8-ին Լյովա Համբարձումյանը Սարի թաղի ամայի տարածքներից մեկում հայտնաբերվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: