Փորձաքննության համար ընտրվել են առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծվել է, համարակալվել և պահվել սառնարանում։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերն առաջարկել է համատեղ արտադրության և ներդրումների միջոցով տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանը որոշ սննդամթերքների արտահանման կենտրոն դարձնելու գաղափարը, տեղեկացնում է Tasnim-ը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՊՊԳՎ Մաշտոցի պահապնության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 7-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 28-ամյա Գրիգոր Հ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 343-րդ և 258-րդ հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: * Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին բաժին է ներկայացել 37-ամյա Գագիկ Յ․-ն, որը փետրվարի […]
Ապրիլի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Պոնտիֆիկոսը նաև կրկին կոչ է արել դադարեցնել բոլոր պատերազմները։
Մասնագետների կարծիքով՝ գլխամաշկը, երբ ամբողջ գիշեր խոնավ է մնում, ընկալունակ է դառնում բակտերիաների և խմորիչների աճի նկատմամբ։ Բացի դրանից, նրանք նշել են, որ քնի ժամանակ շփում է առաջանում թաց մազերի միջև, ինչը հանգեցնում է վնասների։
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խոսք է հղել Հարության տոնի առիթով:
Քրիստոս ցրեց անհուսության խավարը, հարության շնորհը պարգևեց մարդկանց, նաև զորացրեց՝ երկրային այս իրականության մեջ հառնելու տառապանքներից, չարի ներգործությամբ աշխարհն ալեկոծող աղետներից ու ավերածություններից։
Արտասվում եմ. ում համար՝ լաց, ում համար՝ ողբ, ում համար՝ ծիծաղ, մի այլ մեկի համար անգամ էրոտիկա… Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, ով գրական լայն շրջանակներում հայտնի է Հակոբ Մողես անունով, դարակազմիկ բացահայտում է արել: Ասում է. «Էրոտիզմի տեսակ է հայ մարդու համար դարձել հայրենասիրությունը…»: Քանզի ինքը հակված է էրոտիզմին՝ մի էրոտիկ բացահայտում էլ ես անեմ. Հակոբը, չեմ կարող չասել, բեղերը սրած շարունակ նույն թելն է թելում, որն, ի դեպ, անցնում է օրվա իշխանության հետանցքի միջով…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ապրիլի 11-ին Բելֆաստում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:
Պատարագին մասնակցել են նաև հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտե տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ: Սա առավել քան 35 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆերենցը տասնամյակներ շարունակ հանդես է եկել միջազգային դատարանի ստեղծման օգտին, նպատակ, որն իրականացվել է Հաագայում Միջազգային քրեական դատարանի ստեղծմամբ: Ֆերենցը դարձել է նաև Վաշինգտոնում ստեղծված Հոլոքոստի թանգարանի խոշորագույն հովանավորներից մեկը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել ամերիկյան «Քոլամբուս Քրյու»-ի կազմում:
Զինվորականները պնդել են, որ Սիրիան պատասխանատվություն է կրում իր տարածքում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար և ընդգծել, որ թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու որևէ փորձ։
Ապրիլի 5-ին, ժամը 12.10-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Օպելը» բախվել է ծառին. «Օպելի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հեռախոսազրույցի ժամանակ նաև ուշադրության է առնվել զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը երկու երկրների շահերին առավել համապատասխան կառավարելու անհրաժեշտությունը, ասվում է հաղորդման մեջ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ապրիլի 9-ին, ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել և վերլուծել Թուրքիայի նախընտրական գործընթացները։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Սուրբ Հարության տոնի առթիվ։
Ապրիլի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհին՝ Գեղարոտ գյուղի տարածքում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։ Այս տվյալները բերվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից տարածված Պարենային գների ինդեքսում, որը հետևում է հիմնական պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:
1.5 բաժակ տաք կաթի մեջ ավելացնել խմորիչը, ալյուրի կեսը, լավ հունցել, ծածկել և դնել խմորը տաք տեղում: Երբ խմորը 2 անգամ աճի, ավելացնել աղ, ձվի դեղնուցները (1 հատը թողնել թխելուց առաջ վրան քսելու համար), շաքարավազով և վանիլինով հարած կարագը, խառնել այդ ամենը, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցները և մնացած ալյուրը: Խմորը ծածկել և նորից դնել տաք տեղ: Երբ այն աճի 2 անգամ, ավելացնել չամիչը, մանր կտրատված չիրը և նուշը: Այս բոլորը լավ խառնել, տեղավորել կաղապարների մեջ և թխել 34-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Տեսա՞ք անցյալ կիրակի օրը պատերազմն ու հաղթությունը. սատանայի պատերազմն ու Քրիստոսի հաղթությունը, տեսա՞ք՝ ինչպես գովվեց ապաշխարությունը, և բանսարկուն չդիմացավ հարվածներին, այլ սարսափեց ու զարհուրեց: Ինչո՞ւ ես վախենում, ո՛վ բանսարկու, և ինչո՞ւ ես հեծում, ինչո՞ւ ես տագնապում, երբ գովվում է ապաշխարությունը: Այո՛, ասում է, հիրավի տանգնապում եմ, նեղվում ու խռովվում: Ինչո՞ւ, ասա՛ ինձ, ո՛վ բանսարկու: Որովհետև ապաշխարությունը հափշտակեց ու հանեց ինձնից իմ մեծ զենքը: Ո՞ր զենքը: Պոռնիկին, մաքսավորին, հայհոյողին, ավազակին:
2023 թվականի մարտին, փետրվարի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,2 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 5,3 տոկոս, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրակն ծառայությունը (Geostat):
Ավստրալիայի Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները միգրենը կապում են արյան շաքարի մակարդակի հետ: