Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին։
Ցուցարարները թույլ չեն տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ելույթ ունենալ Հաագայի Nexus ինստիտուտում՝ վանկարկելով Ֆրանսիայի ներքին քաղաքականությունը քննադատող հայտարարություններ։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
«Մենք գործ ունենք կոմպլեքս դավաճանության հետ,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է՝ բանակ չկա, զինվոր չկա, գեներալներից ձերբակալում է ամենաարժանիներին: Ինքը մի դուխով տղա է տեսնում, հալածում է, որովհետև եղել է վախկոտ, որովհետև իրեն իրենց գյուղում ճնշել են, ինքը վիրավորված է, ունի թերգիտելիքներ, թերզարգացվածություն. այդպես էլ չկարողացավ բուհ ավարտել:
Այս նամակի հարցադրումները չեն հանում ՀՀ գործող իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև չեն նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր չկան:
աշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
Մարտի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի ժամանակ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։
Մենք անճար ազգ չենք. ունեինք բոլոր հնարավորությունները այդ պատերազմում հաղթելու. Արամ Սարգսյան
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
Թե իրադարձություններն ինչ ընթացք կվերցնեն կամ այս իրավիճակը ինչ նոր գործընթացի մեկնարկի կբերի, դեռ դժվար է ասել։
«Ես մանկավարժ եմ. իմ աշակերտներին միշտ ասում եմ՝ մեր հայրենիքը Հայաստանն ու Արցախն է, ես իրենց սովորեցնում եմ՝ մեր թշնամին թուրքն է ու թրքահպատակ հայը,- Ազատության հրապարակում իր ելույթում նշեց 44-օրյա պատերազմում զոհված կամավորականի մայր Ելիզավետա Օհանջանյանը, ապա վրդովմունքով անդրադարձավ «հանուն ոչնչի» զոհվելու մասին վարչապետի տիկնոջ ձևակերպմանը՝ նկատելով,- Հանուն ոչնչի թող ինքը զոհվի. հանուն ոչնչի չեն գնացել մեր տղաները, նրանք զոհվել են հանուն մեր հայրենիքի, հանուն մեզ ու մեր ապագայի»:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
«Հաշվի առնելով հակամարտության պատմությունը, ակնհայտորեն անհրաժեշտ կլինի որոշակի անվտանգային նախապատրաստություններ, որի պայմաններում մարդիկ իրենց անվտանգ կզգան, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք»,- այս մասին քիչ առաջ «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելություն տեղակայի ԼՂ-ում, և արդյո՞ք ԵՄ շրջանակներում դրա մասին մտածում են:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Ազատության հրապարակում հակիրճ ձևակերպեց «Միասին» շարժման օրակարգը. «Մեր հիմնական խնդիրն այսօր այս իրավիճակից ելք գտնելն է, և որպես ելքի առաջնահերթ նպատակ՝ ազդարարված է. լուծումներ գտնել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար և շուտափույթ կերպով հեռացնել Նիկոլ Փաշինյանին»:
Պատգամավորը նաև հայտնեց, որ կրակոցները լսելի են նաև բնակիչների համար:
Մենք իրականացնում ենք փաստերի հավաքագրում, վերլուծություն և ամփոփում` անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով:
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ցավով արձանագրեց՝ Ադրբեջանը միակողմանի իրականացնում է սահմանազատում՝ իր համար ընդունելի բոլոր ստրատեգիական բարձունքները վերցնելով:
Մհեր Սահակյանը կողմ կքվեարկի իրեն անձեռնմխելիությունից զրկող նախագծին
Նա բանակցություններ կվարի ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։
«Այս հեռախոսազանգերը, վստահ եմ, որևէ լուրջ հարց չեն լուծում այս հարաբերությունների համար, այլ կրում են հերթապահ բնույթ, բովանդակային քննարկումներ Երևանը վարում է ոչ թե Մոսկվայի, այլ Արևմուտքի՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ, սա փաստ է»:
«Մեր երկիրը հանձնվում է «ժամում՝ մեկ գյուղ» արագությամբ: Մենք ապրիլի 6-ին Սյունիքում էինք՝ Տեղ գյուղում, և այդ օրը հերթական խայտառակ բացահայտումն արեցինք: Ընդամենը եկ-երկու օրում սրանք նորից ահռելի տարածքներ էին զիջել թշնամուն, և ապրիլի 2-ի դրությամբ Արցախ տանող միակ՝ նորակառույց շրջանցող ճանապարհը ևս գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության տակ»։
«Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Նախիջևանի միջանցքի հարցում Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններին:
«Մեր երկրում նորից պատերազմ է, և այս պատերազմը նորից մեր երկիր բերեց հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականին մեր ժողովրդի ամենաազնիվ զգացողությունները շահարկելով, խարդախությամբ, խաբեությամբ տիրացավ մեր ժողովրդի օրինական իշխանությանը, ու իշխանությունը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին և իր, իրեն շրջապատող խունտայի բարեկեցությանը»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
ԱԺ-ն նիստը հետաձգվեց սահմանների լարվածության պատճառով
Հայաստանի սահմաններին հանգիստ չէ. Հակոբ Արշակյան
«Ֆաշիստն այն է, երբ ուղղակիորեն, կանխամտածված ձևով ողջակիզում ես 15 զինվորի և պատասխան չես տալիս, երբ քո մեքենայի շարասյունով հղի կնոջը սպանում ես և պատասխան չես տալիս, երբ քո սահմանի վրա այս պահին զոհվում են երեք նվիրյալ զինվորներ, և դու ընդամենն անասնական հաճույքների մեջ ես»: