![](/banners/BeFunky-design.jpg)
Լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ. Սոթքի հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են. Թագուհի Թովմասյան. Tert.am
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/Taguhi-Tovmasyan3.jpg)
Այս պահին որոշակի լարվածություն կա Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Փոխհրաձգություն է տեղի ունեցել մոտ 10 րոպեի չափով կամ մի քիչ ավելի: Գիտեմ, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են, քանի որ վտանգավոր է այնտեղ մնալը. հնարավոր է՝ լինեն միջադեպեր»,-նշեց նա:
Պատգամավորը նաև հայտնեց, որ կրակոցները լսելի են նաև բնակիչների համար: