Սահմանի գյուղացուն ասում են՝ փող տանք, ձենդ կտրի, թողեք վայելենք մեր իշխանությունը.Հրանտ Բագրատյան
«Մենք գործ ունենք կոմպլեքս դավաճանության հետ,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է՝ բանակ չկա, զինվոր չկա, գեներալներից ձերբակալում է ամենաարժանիներին: Ինքը մի դուխով տղա է տեսնում, հալածում է, որովհետև եղել է վախկոտ, որովհետև իրեն իրենց գյուղում ճնշել են, ինքը վիրավորված է, ունի թերգիտելիքներ, թերզարգացվածություն. այդպես էլ չկարողացավ բուհ ավարտել:
Իր կինը, որին ոչ ոք պաշտոնի չի ընտրել, ասում է՝ մենք 11 հազար դասալիք ենք տվել: Ձեզ մի քանի թիվ ասեմ. առաջին Ղարաբաղյան պատերազմում, երբ ես վարչապետ եմ եղել, մենք տվել ենք 6000 զոհ, Ադրբեջանը՝ 17 հազար զոհ, Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տվեցինք 220 զոհ, Ադրբեջանը՝ 450 զոհ (ոմանք ասում են՝ նույնիսկ 800 զոհ): Ես ուզում եմ ցույց տալ, թե համեմատական կարգով՝ ինչքան քաջ է կռվում հայ զինվորը: 2020 թվականի պատերազմում մենք ունենք 4750 զոհ, բայց Ադրբեջանը տվել է 12900 զոհ նվազագույնը (18 հազար զոհ):
Այժմ բանակը, որը 3-4 անգամ ավելի շատ թուրք է սպանել, նրա կինն այդ բանակի մասին ասում է՝ «դասալիքներ»: էդ կնիկը անընդհատ խոսում է, էն տունն էլ, որ գնացել էր հաց ուտելու, երեկ ադրբեջանցիք են մտել»:
Հրանտ Բագրատյանը հավելեց՝ իշխանություններն Ալիևից պատվեր են ստացել ոչնչացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը, ռազմական ոգին:
Մանրամասները՝ տեսանյութում