Ֆաշիստը նա է, ում սահմանին զոհվում են զինվորներ, իսկ դու անասնական հաճույքների մեջ ես. Ս. Սրապիոնյան
«Նրանք, ովքեր հավաքվում են ընդդեմ այս խունտայի՝ այսօր ՀՀ Ազգային ժողովում բնութագրվել են իբրև ֆաշիստներ,- Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքում հայտարարեց շարժման անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ հիշեցնելով,- Ներոնը պառլամենտ էր մտցրել իր ձիուն. այս պառլամենտում կենդանասատեակների պակաս չկա, և ադ կենդանատեսակներն, ըստ էության, բոլոր նրանց որոնք նվիրված են իրենց երկրին, իրենց ժողովրդի ճակատագրին, բնութագրվում են որպե ֆաշիստներ:
Ֆաշիստն այն է, երբ ուղղակիորեն, կանխամտածված ձևով ողջակիզում ես 15 զինվորի և պատասխան չես տալիս, երբ քո մեքենայի շարասյունով հղի կնոջը սպանում ես և պատասխան չես տալիս, երբ քո սահմանի վրա այս պահին զոհվում են երեք նվիրյալ զինվորներ, և դու ընդամենն անասնական հաճույքների մեջ ես»:
Նա նկատեց, որ ինքն ուղղակի փաստեր է արձանագրում, որոնք ապացուցում են, թե իրականում ովքեր են ֆաշիստները: