Չավուօղլուն՝ ՀՀ-ի սահմանի մասնակի բացման հնարավորության ու գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրագրողը հետաքրքրվել է Չավուշօղլուից կարճաժամկետ հեռանկարում 3-րդ երկրների քաղաքացիներ ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահանի բացման, ինչպես նաև առաջիկայում դեսպանների նշանակման հնարավորությունների մասին։

«Այս պահին, առաջիկայում կարճ ժամանակաշրջանում կարող է չլինել։ Սակայն նախ պետք է մյուս քայլերը անենք։ Հայաստանի արտգործնախարար Արարատն էլ Միրզոյան եկավ Թուրքիա։ Նրա հետ այստեղ մեր նախարարությունում էլ հանդիպեցինք։ Մյուս կողմից, իհարկե, Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացն էլ է մեզ համար ծայրաստիճան կարևոր։ Մնայուն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ինչպես խրախուսում ենք կողմերին, այնպես էլ տրամադրում ամեն տեսակ աջակցություն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ապա թվարկել հայ-թուրքական գործընթացի մեկնարկից ի վեր կատարված որոշակի քայլերի մասին։ Դրանց թվում վեջինս նշել է օդային սահմանի բացման, օդային բեռնափոխադրումների մեկնարկի ու հայկական ավիաընկերություններին Թուրքիայի տարածքով 3-րդ երկրներ թռիչքներ կատարելու թույլտվություն տալը։

Ցամաքային սահմանի բացման հնարավորության մասին հարցին պատատասխանելիս էլ Չավուշօղլուն ասել է․ «Դեռևս ցամաքային սահմանն այս երկրաշարժի պատճառով է բացվել, մեկ էլ 99-ի երկրաշարժի ժամանակ էր բացվել։ Ավելի վաղ, երբ Հայաստանում էր երկրաշարժ եղել, մենք էլ Հայաստանին աջակցելու համար այդ սահամանդուռն օգտագործել ենք։ Հիմա նախ և առաջ, որպեսզի այդ սահմանադուռը հնարավոր լինի բացել, քաղաքական պայմանների հետ միասին անհրաժեշտ է ամբողջացնել և վերանորոգել այդ սահմանադուռը, այդ սահմանադռանը ծառայող ճանապարհները, կամուրջները, քանի որ տարիներ շարունակ չեն օգտագործվել»։

Նա խոսել է նաև հայկական կողմի հետ Անիի պատմական կամրջի վերականգնման պայմանավորվածության մասին։ Չավուշօղլուն հայտնել է նաև սահմանի բացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, կամուրջների ուսումնասիրման ու այլ տեխնիկական աշխատանքներ իրականացման մասին։

Վերջում էլ հերթական անգամ հիշեցրել է գործընթացն Ադրբեջանի հետ համակարգված իրականացնելու մասին՝ շեշտելով, որ իրենք հայկական կողմին ասել են, որ պետք չէ զարմանալ այդ փաստից։

Տեսանյութեր

Լրահոս