Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում է

168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, սկսվել էր փոխհրաձգություն: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:

Վիրավորվել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Իսկ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել:

Տեսանյութեր

Լրահոս