Իրականում, այն, ինչ երկու օր տեղի է ունենում խորհրդարանում, ամենամեղմ ձևակերպմամբ՝ խեղկատակություն է ու երեսպաշտություն, մարդկային ու քաղաքական անբարոյականության ցուցք։
Արդեն 129-րդ օրն է՝ ինչ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Դեկտեմբերի 12-ից 120.000 արցախահայեր գտնվում են հումանիտար ճգնաժամի մեջ։ Թեպետ այս շրջափակումն արցախցիների համար առաջացրել է տարբեր խնդիրներ, այդ թվում՝ սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, այդուհանդերձ շատերը փորձում են իրենց աշխատանքով հաղթահարել բոլոր դժվարությունները։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այն շարունակվելու դեպքում մի օր էլ կլսեք, թե ինչպես են սկսել հիմնավորել, որ ավելի լավ է ոչ ռուսամետ լինենք , ոչ էլ արևմտամետ, այլ գոռանք «Հայաստանը Ադրբեջան է և վերջ»»:
Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։
«Ռուսաստանը հաստատ մեր լավ բարեկամը չէ, բայց, միևնույն ժամանակ, հաստատ Արևմուտքի հետ համեմատելի բարեկամ էլ չէ։ Եթե Հայաստան փոխանցվող տրանսֆերտների գերակշռող մասը գալիս է հենց Ռուսաստանից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն ու ավելին ապրում է Ռուսաստանի հաշվին։ Կարծում եմ՝ այս Կառավարությունն անելու է հերթական քայլը և հրաժարվելու է Ռուսաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանին աղետ է սպառնում»,- ասաց Սարգսյանը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Հայտնում են ՌԴ ՊՆ տեղեկագրում։
61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
Կրասնոյարսկի «Medical On» կլինիկայի ֆունկցիոնալ ախտորոշման սրտաբան Յուլիա Չերեպնինան առասպել է անվանել այն կարծիքը, որ կարմիր մթերքները պետք է օգտագործել սրտի հիվանդությունները կանխելու համար: Այս մասին, ըստ shantnews-ի՝ նա խոսել է Газета.Ru-ին տված հարցազրույցում։
Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործադուլը կհանգեցնի զգալի խափանումների, սակայն չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը հայտնի չէ։
Կատարվում է նախաքննություն:
2018թ. ի վեր, զբաղեցնելով իշխանական աթոռները, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շեփորահարում են կոռուպցիայի դեմ տարվող իրենց պայքարի մասին։ 5 տարի է անցել, ու մինչ օրս Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին ու միջազգային կառույցներին վստահեցնել, թե իրեն հաջողվելու է պետությունից վերջնականապես արմատախիլ անել կոռուպցիոն բոլոր դրսևորումները։ Հարց է ծագում, սակայն, կա՞ արդյոք որևէ արդյունք։
4. Վիրտուալ Հայաստանում ունենալու ենք այսպես կոչված չոր նավահանգիստ: Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, ինչի համար է, բայց բոլորս գոհ ու հպարտ են, որ կունենանք չոր նավահանգիստ: Իրական Հայաստանում նույնիսկ ճանապարհ չունենք սնունդը և դեղօրայքը անխոչընդոտ Արցախ հասցնելու համար: Իրական Հայաստանում Լարսը երբ ուզում բացում-փակում են, Գորիս-Կապան ճաապարհը և այլ ճանապարհներ ձեռքներիցս առնում են, իսկ վիրտուալ Հայաստանում իսկական դրախտ է՝ թաց ու չոր նավահանգիստներ, ջրի գնով թռնող ինքնաթիռներ, կոպեկներով աշխատող բեռնափոխադրումներ և այլն:
Հասկանալի է, որ ինչպիսին էլ լինի Բաքվի հռետորաբանությունը, նրանք չեն խնայվի՝ կվտարվեն իրենց հողից»,- ասել է Կոլերովը։
Ապրիլի 17-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 16-րդ կմ-ին իրար են բախվել «Նիվա», «Լադա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիվայի» 26-ամյա վարորդը և «Լադայի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:
Փաշինյանն իր դավադիր քաղաքականության արդյունքում զիջել է՝ ինչ հնարավոր է։ Ադրբեջանցիներին ոչ միայն մոտեցրել է Ստեփանակերտին, այլև պատրաստվում է այն ամբողջապես նվիրել թշնամուն՝ թողնելով Ադրբեջանի կազմում։ Սևանի ավազանի շուրջ, և ոչ միայն, ամեն ինչ արել է՝ թշնամուն դիրքային առավելություն տալու համար։ Բազմիցս ընդունել է, որ թշնամին ընդհուպ Երևանն է ուզում, միաժամանակ՝ զբաղված է իր անհեթեթ խաղաղության օրակարգով։
Այս խնդրի վերաբերյալ սույն անձանց հարազատների և ներկայացուցիչների կողմից բողոքներ են ներկայացվել ԱՀ ՄԻՊ հաստատություն, որի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանում քրեական գործի քննությանն ամբաստանյալի մասնակցության պարտադիր պահանջի ապահովման հետ կապված խնդիրները:
Անցյալ տարվա դեկտեմբերին Փհենյանը հայտարարել էր, որ անցկացրել է ռազմական հետախուզական արբանյակի մշակման գծով փորձարկումների «վերջնական փուլը», և որ այն ուղեծիր դուրս կբերվի ապրիլին:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դիմել է միջազգային հանրությանը՝ հորդորելով շարունակել ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ: Այս մասին Մարուքյանը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
Այս անհեթեթությունները ժամանակին փաստերով մերկացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ասելով, որ ինքը բանակցել է ոչ թե տալու,այլ ստանալու մասին. այն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ու առանց սահմանափակումների իրացման։
Արամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է, գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:
Reuters-ը շեշտում է, որ Սեուլն առաջին անգամ է ակնարկում Կիևին զենք տրամադրելու պատրաստակամության մասին՝ փոխելով Ուկրաինային չզինելու՝ մինչ այս որդեգրած դիրքորոշումը:
Նա հաղթել է նաև Մ23 աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Մինչ Հայաստանի բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանը վերահաստատում էր 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին իր սկզբունքը և հանրությանը համոզում, թե խաղաղությունն ու զարգացումը հնարավոր է միայն դա արձանագրելուց հետո, Իլհամ Ալիևը Բաքվում Հայաստանի ղեկավարին հորդորում էր խմբագրել նախկին հայտարարությունը՝ նոր ձևակերպմամբ. «Ղարաբաղը Ադրբեջան է»։
Ի սկզբանե Dominion-ը պահանջում էր 1,6 մլն դոլարի փոխհատուցում:
Լուսանկարի տղամարդուն ճանաչողներին խնդրվում է զանգել 010 35 02 02 կամ 093 25 99 80 հեռախոսահամարներով