Փաշինյանն ավարտեց հայկական Ղարաբաղի պատմությունը. Մոդեստ Կոլերով

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար փակել է հայկական Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էջը։ iarex.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին Փաշինյանի խոսքերը։

«Ղարաբաղի համար Հայաստանի պայքարի 35 տարիները, հարյուր հազարավոր փախստականները, տասնյակ հազարավոր սպանվածները կորցրել են իրենց նշանակությունը պաշտոնական Հայաստանի համար։ Բայց հիմնական հարցը մնում է այն, թե ի՞նչ է լինելու հարյուր հազարավոր հայերի հետ հենց Ղարաբաղում։

Հասկանալի է, որ ինչպիսին էլ լինի Բաքվի հռետորաբանությունը, նրանք չեն խնայվի՝ կվտարվեն իրենց հողից»,- ասել է Կոլերովը։

Ըստ նրա՝ առանց Երևանի կամքի Ռուսաստանը չի կարող նույնիսկ մտածել Ղարաբաղն իր պաշտպանության տակ վերցնելու մասին, իսկ հիմա նման կամք չի դրսևորվի։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական սահման դեռևս չկա: Ակնհայտ է, որ սահմանը հենց Բաքուն է սահմանելու, ու անելու է այնպես, ինչպես ուզում է»,- հավելեց պատմաբանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նախօրեին իր ելույթում հայտարարել է.

«Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս