
Ըմբիշ Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը երկար սպասված է համարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը չեմպիոնական տիտղոսը երկար սպասված է համարում:
«Շատ ուրախ եմ նվաճածս մեդալի համար, քանի որ այն երկար սպասված էր: Նաև պատճառն այն է, որ 2019 թվականից ի վեր ինձ չէր հաջողվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,-Թևանյանի խոսքերը փոխանցում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ազատ ոճի ըմբիշի կարծիքով՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճած մեդալն այլ արժեք ունի: «Նպատակս Օլիմպիական խաղերն են և աշխարհի չեմպիոն դառնալը»,-ասել է նա:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը նախօրեին դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մրցեց Բուլղարիայից Միկյայ Նաիմի հետ: Թևանյանը հաղթեց մրցակցին 12:1 հաշվով: 23-ամյա Թևանյանը մինչ այս դարձել է աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող, ինչպես նաև մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Նա հաղթել է նաև Մ23 աշխարհի և Եվրոպայի առաջնություններում