«Հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում, բայց դավաճանի պիտակը «վեչնի» մնում ա». էդուարդ Շարմազանով
էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում, բայց դավաճանի պիտակը «վեչնի» մնում ա։
Թե բա նախկինները բանակցել են ազատագրված հողերը հետ տալու շուրջ։
Այս անհեթեթությունները ժամանակին փաստերով մերկացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ինքը բանակցել է ոչ թե տալու, այլ ստանալու մասին. այն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ու առանց սահմանափակումների իրացման։
Իսկ դուք ի՞նչ եք բանակցել ու արել, պոպուլիստ նիկոլիստներ։
Հիմա թվարկեմ ձեր եւ ձեր Նիկոլի արածները. հանձնել եք ազատացրված 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ, իսկ միայն 2022-ի ընթացքում Ադրբեջանին եք զիջել հարյուրավոր քառակուսի կմ հայրենի տարածք եւ դարձել հարյուրավոր զոհերի պատճառ։
Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի եւ 94-ի հաղթական զինադադարի փաստաթղթի վրա։
Իսկ որտե՞ղ է դրված Նիկոլի ստորագրությունը. 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի։
Կրկնում եմ, սխալ ու աղետալի քաղաքականության հետեւանքով կարող ես կորցնել «վեչնի» քոնը համարվող հողերը. վկան քպ-ականների նուռով սելֆիները Ակնայում եւ Նիկոլի քոչարին Շուշիում։
Սերժ Սարգսյանը մշտապես բաց խոսել է փոխզիջումներից,իսկ Փաշինյանը հրապարակային մերժում էր փոխզիջումը,բայց իրականում զիջեց ամեն ինչ՝ հողերից մինչեւ ինքնիշխանություն եւ դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարը։
Ո՞վ է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Ո՞վ է ասել՝ բանակցությունը սկսել եմ սեփական կետից։
Ո՞վ է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ո՞վ է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։
Այս բոլոր մտքերի հեղինխկը աղետաբեր կապիտուլյանտն է ՝ Նիկոլը։
Լավ իմացեք. հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում,բայց դավաճանության պիտակը «վեչնի» մնումա»։