Գարնանը, զինվորականների զինաթափումից ու կոտորածից հետո, օսմանյան իշխանությունները սկսեցին հայ ժողովրդի զանգվածային տեղահանությունը, որին հաջորդեց սիստեմատիկ սպանությունների արշավը։
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը, որին 3 օր առաջ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել, տեղեկացնում է, որ նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ։ Միրզոյանն ասում է, որ այս պահին նաև նպատակահարմար չի համարում այդ հարցի վրա կենտրոնանալը, քանի որ զբաղված է Հայոց Մեծ Եղեռնի հետ կապված միջոցառումների անցկացմամբ, սակայն հույս ունի, որ հարձակվողները կհայտնաբերվեն ու կպատժվեն։
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթերի» իր միկրոբլոգի գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին՝ նշելով, որ «մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը»։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Հայ ժողովրդի ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին զանգվածային ցեղասպանությունն էր, և ենթադրվում է, որ այն առնվազն մեկուկես միլիոն մահվան պատճառ է դարձել 1915 թվականի ապրիլից մինչև 1916 թվականի հուլիսը։
Իսրայելական զորքերն այսօր կրակ են բացել սիրիական դիրքերի ուղղությամբ ալ-Կունեյտրա քաղաքից դեպի հյուսիս, որը գտնվում է օկուպացված Գոլանի բարձունքների մոտ:
Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Հոգեբան Գրիգոր Բադալյանը նկատում է՝ կա որոշակի օրինաչափություն. այն անձը, ով ենթարկվում է բռնության, դա կարող է լինել հասարակության, պետության, անհատի աստիճանում, հակազդում է երկու տարբերակով՝ կամ զոհի կարգավիճակում հայտնվելով և ունենալով տվյալ տրավմատիկ իրավիճակի մշտական տագնապ և վախ, կամ դառնալով բավականին ագրեսիվ, որպեսզի ոչ մի դեպքում չհայտնվի նույն իրավիճակում:
Հոդվածի հեղինակն է Մարդու իրավունքների համալսարանական ցանցի ավագ ղեկավար Թոմաս Բեքերը: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանել։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ռուս-հայկական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։
Մյուս ժողովուրդը, որը տուժել է թուրքերի ձեռքից, հույներն են։ Բայց ի տարբերություն հույների՝ թուրքերը ասորիների ու հայերի հետ պատերազմական գործողությունների մեջ չէին»,- նշեց Ռաևսկին՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում այն ժամանակ գործում էր 31 հանձնաժողով, որը զբաղվում էր հայկական և հունական լքված գույքի թուրքացմամբ։
ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը. «Ելույթս կսկսեմ մի պատմությամբ։ Ես դպրոցական էի, երբ առաջին անգամ կարդացի հայ ազգային հերոս, փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Շատ տարիներ անց, երբ ես դարձա Հանրապետական կուսակցության անդամ, որի գաղափարախոսությունը ներշնչված է Նժդեհի փիլիսոփայությամբ, ինքս ինձ մտածում էի, որ վերը նշված միտքն […]
Ապրիլի 22-ին ևս մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Պակիստանը և Կանադան, տարհանել են իրենց քաղաքացիներին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ ուղերձ է հղել: Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մենք ՀՀ կոլաբորացիոնիստ կառավարության շնորհիվ հասանք այս վիճակին,- արձանագրեց թուրքագետը՝ հիշեցմամբ, որ վաղուց է կանխատեսել այս հեռանկարը, քանի որ դա պարզ էր ի սկզբանե,- Այս գործընթացը կանգնեցնելու ժողովրդավարական ձևերն իրատեսական չեն. իմ գլխավոր սպասելիքը բանակից էր, թե թույլ չի տա, որ մեր երկիրը կործանվի, հողերը հանձնենք թշնամուն, սակայն տեսնում ենք՝ մեր փառապանծ բանակը մեզ համար չի աշխատում, ինչպեսև՝ մեր կառավարությունը»:
Օրենսդիր գործիչը միևնույն ժամանակ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի անհրաժեշտ է դառնում Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության պայմաններում։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտը շարժվում է շարունակական ռեժիմով, իսկ Գուդաուրի-Կոբի ճանապարհին՝ միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։
168.am-ն իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է միջազգային հանրությունը բացառապես բավարարվում հորդորներով. արդյոք չկա՞ միջազգային որևէ իրավական մեխանիզմ, որն այս պահին կարող է կանգնեցնել Ադրբեջանին:
«Այնպես որ, ներկան համեմատելն անցյալի հետ ճիշտ չի լինի, եթե մենք խոսում ենք, որ երեկ են հանձնել, ապա նորից եմ ասում՝ երեկ ես ապրում էի այստեղ, և նման բան ասողները չեն ապրել այստեղ… Իսկ հիմա, որ նայում ենք, վտանգված ենք»:
Նա հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունները կվերսկսվեն՝ ապահովելով այս «բազմաչարչար բնակչության իրավունքներն ու անվտանգությունը վերջնական եւ մշտական ձևով»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ԵՄ ամենամեծ եւ իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիթերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին.
«Մի մոմենտ Փաշինյանն ասում էր՝ 1,4 կմ հատվածի հարցը լուծված է, հետ են տվել, ո՞ւմ են հետ տվել։ Արա, այ սուտասան, ո՞ւմ են հետ տվել, նա կասի, բա ինչո՞ւ չի ասի։ Դրանով համոզվեցի՞ք, որ Փաշինյանը հողերը ծախել է։ Ի՞նչ 1,4 կմ հատված, մեկ մետր էլ հետ չեն գնացել ու հետ էլ չեն գնալու, թուրքը կամավոր հետ չի գնա, մինչև պատերազմ չլինի»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։
Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել. 1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում։
Լավրովի ինքնաթիռին Flightradar-24-ով հետևել են բազմաթիվ մարդիկ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Ֆրանսիացի գործընկերն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ: