Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կոչ է անում Իսպանիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Կոչ եմ անում Իսպանիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ինյարիտուն՝ նշելով, որ Իսպանիան պետք է օրինակ վերցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչացած մյուս երկրներից։

Իսպանացի պատգամավորը նկատեց, որ Իսպանիայի տարբեր շրջաններ Ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր են ընդունել՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ երկիրը պաշտոնական մակարդակով ընդունի կատարվածը։

Օրենսդիր գործիչը միևնույն ժամանակ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի անհրաժեշտ է դառնում Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության պայմաններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930