Ամերիկյան Citibank-ի մասնագետները կանխատեսում են թուրքական արժույթի ամրապնդում

Աշխարհի ամենամեծ ֆինանսական կազմակերպություններից Citibank-ը 2023-ի 2-րդ կեսի համար լավատեսական կանխատեսումներ է արել վերջին 2 տարում անընդհատ արժեզրկվող թուրքական լիրայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ միջազգային ֆինանսական կոնցեռնի մասնագետների՝ լիրան արժևորման միտումներ կցուցաբերի մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններից շատ չանցած։ Նշվում է, որ թուրքական արժույթի ամրապնդման համար կարևոր պայման է տոկոսադրույքի ավելացումը, ինչը ենթադրաբար տեղի կունենա ընտրություններից հետո։

Citibank-ի ազգությամբ թուրք մասնագետներ Իլքեր Դոմաչի ու Գյուլթեքին Ըշըքլարի կազմած զեկույցում նշվում է, որ լիրայի արժևորմանը կարող են նպաստել նաև ընտրություններից հետո որոշ անվտանգության միջոցառումների ու սահմանափակումների թուլացումը։

Ըստ զեկույցի՝ 2023-ի վերջին թուրքական արժույթը կարող է արժևորվել մինչև 12 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930