«Կատարվում է սահմանադրական կարգի տապալում». Նարինե Դիլբարյան

«Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ իրենք համաժողովրդական ճանապարհով են եկել,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ այդ միտքն իրականում համարելով առասպել,- Իրենք այլևս լեգիտիմ չեն:  ՀՀ-ում վաղուց արդեն տեղի է ունենում Սահմանադրական կարգի տապալում»:

Հանրային գործիչը շեշտեց՝ այժմ եկել է պահը քաղաքացու պես տեր կանգնելու պետությանը, հասկանալու, որ տեղի է ունեցել իշխանազավթում:

«Այն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևակերպված ծրագիրը, որով Փաշինյանի կառավարությունը պետք է այսօր իրականացնի իր քաղաքականությունը, լիովին փոխվել է: Նրանք հակասում են իրենց իսկ ծրագրին, և ամեն օր տեղի է ունենում ՀՀ ինքնիշխան տարածքների հանձնում, մեր սահմանները փոփոխվում են: Դա պետական ծանրագույն հանցագործություն է. կատարվում է սահմանադրական կարգի տապալում»,- շեշտեց նա՝ հորդորելով ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին բողոքի ձայն բարձրացնել ԱԺ-ի առջև՝ «Միասին» շարժման առաջարկած օրակարգով։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս