«Ոսկորի նման իշխանությունների կոկորդում կանգնե՞լ է 070 կոդը, թե՞ պարզապես դրանով արմատախիլ են անում Արցախի հարցը։ Արցախահայերին թույլ չեն տալիս ծառայել, քանի որ իրենք համարում են Արցախի հարցը փակված, առնչություն չունեն։ Սահմանադրությունն ասում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, պե՞տք է Սահմանադրությանը համարժեք քայլեր ձեռնարկվեր, բայց իրենք կոպիտ խախտել են, չէ՞, Սահմանադրությունը։ Եթերում մեկը մի բան է խոսում, Դատախազությունը ձեռքերը ոլորում ու տանում է, որ Սահմանադրական կարգ է խախտվել, ո՞վ է դրա համար պատասխանատու։
«Սահմանադրության նպատակն առաջինը՝ հիմնական իրավունքների պաշտպանությունն է, և երկրորդը՝ պետական իշխանության մարմինների սահմանափակվածությունն այդ նույն մարդու իրավունքներով Սահմանադրության մյուս դրույթներով։ Այս ամենը մեր երկրում ոտնահարվում են այնքան բացահայտ, որ այսօր խոսել Սահմանադրության օրվա, Սահմանադրության վերաբերյալ՝ որպես տոն պա,րզապես դառնում է ավելորդ ու ծիծաղելի»,- նշեց Վարդան Պողոսյանը։
«Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ իրենք համաժողովրդական ճանապարհով են եկել,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ այդ միտքն իրականում համարելով առասպել,- Իրենք այլևս լեգիտիմ չեն: ՀՀ-ում վաղուց արդեն տեղի է ունենում Սահմանադրական կարգի տապալում»: