«Աննա Հակոբյանի հավաքած մարդիկ, առավել ևս՝ նրա կարկառուն ամուսինը, էլ չասեմ՝ ԿԳՄՍՆ առաջարկները՝ դասագրքերի փոփոխության վերաբերյալ, ամեն ինչ անում են ընդդեմ հայկականության և ընդդեմ հայկական գիտության։ Դրանից ելնելով՝ կարելի է ասել, որ սա իրականում կրթության և գիտության սոսկ ծաղրանմանակ է»։
«Միասին» շարժումը Կառավարության շենքին հարակից տարածքում ակցիա է կազմակերպել՝ պահանջելով, որ ՀՀ կառավարությունը դիվանագիտական, միջազգային օրակարգում ներառի Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության հարցը:
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ բուհերում դիմորդների և առհասարակ ուսանողների նվազման պատճառները տարբեր են։
«Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ իրենք համաժողովրդական ճանապարհով են եկել,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ այդ միտքն իրականում համարելով առասպել,- Իրենք այլևս լեգիտիմ չեն: ՀՀ-ում վաղուց արդեն տեղի է ունենում Սահմանադրական կարգի տապալում»:
«Ավաղ, իրականությունն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ թե անձ կամ քաղաքացի է, այլ նա ներկայացնում է Հայաստանը, դե ֆակտո և դե յուրե վարչապետ է։ Ինչպես պատերազմի օրերին Ադրբեջանն էր մեզ ներկայացնում խեղկատակային, գրոտեսկային կերպարներով ու մեմերով, այսօր այդ շարքը համալրում է նաև Զախարովան»,- շեշտեց նա։