«2 պահանջ ունենք՝ վարչապետի ինքնակամ հրաժարական…». «Միասին» շարժումը վաղը հանրահավաք է հրավիրում

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ վաղը հանրահավաք են հրավիրում.

««Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն ապրիլի 4-ին, ժամը 4-ին Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի մուտք մոտ հրավիրում է հանրահավաք: Հանրահավաքը 2 պահանջ ունի՝

1. Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ սուբյեկտ:

2. Հաշվի առնելով, որ այսօրվա իշխանությունը 5 տարվա ընթացքում պերմանենտ մեզ ներքաշել է պատերազմի մեջ և շարունակում է հողեր հանձնել, պետությունը վարի տալ, մենք գտնում ենք, որ այս պարագայում վարչապետն իր կառավարությամբ պետք է ինքնակամ հրաժարական տա:

Կարդացեք նաև

Որևէ ոլորտում, բնագավառում մենք չունենք որևէ հաջողություն, որպեսզի թույլ տայինք ասելու՝ շարունակիր, տեսնենք՝ ինչ կլինի: Մենք արդեն տեսնում ենք՝ ինչ է լինում մեր պետության հետ, մենք կորցնում ենք պետականությունը, այն 105 տարվա Հանրապետությունը. 1918 թվականից Հայաստանն ուղղակի կարգավիճակն է փոխել, բայց եղել է Հանրապետություն, այդ  105 տարվա Հանրապետությունը մենք կարող ենք կորցնել…»:

Տեսանյութեր

Լրահոս