
Սիսիանի 34/01 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը

Սիսիան խոշորացված համայնքի 34/01 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկվեց գրեթե 20։50-ին։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացավ 210 ձայն։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 143 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ 473 ձայն։
Այս համայնքում ընտրապայքարին այս անգամ մասնակցում էր երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածու Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սիսիանի 34/01 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ուներ 1852 քաղաքացի, սակայն ընտրություննեին մասնակցել է՝ 826-ը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքերով ոչ մի ուժ չհավաքեց իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ 51 տոկոսը։ Նշենք, որ այս անգամ հիմնական պայքարը ծավալվել էր Արմեն Հակոբջանյանի և ՀՀԿ-ական Ջիվան Մարգարյանի միջև։