«Կարծում եմ՝ անհրաժեշտ է սահմանել շեմ՝ 8, 9, 10 երեխա ունենալու դեպքում վերականգնել «Հերոսուհի մայր» կոչումը». Կնյազ Հասանով

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի օր է, որին մասնակցում են միայն իշխանական պատգամավորները:

ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը հիշեց, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին 10 և ավելի երեխաներ ուենցող մայրերը պարգևատրվում էին «Հերոսուհի մայր» մեդալով, ապա դիմելով Կառավարության անդամներին՝ ասաց.

«Այս մեդալը կարծես թե ուներ իր անվան նշանակությունը, և տվյալ մայրերը վայելում էին մեծ հարգանք ու պատիվ, և շատ մայրեր ձգտում էին ունենալ շատ երեխաներ՝ արժանանալու այդ բարձր պատվին: Վերջին 20 տարիներին այդ մեդալը կորցրել է իր նշանակությունը, չնայած այսօր մեր Կառավարությունը խրախուսում է, որ մարդիկ ունենան շատ երեխաներ, սակայն ոչ բոլորն են ձգտում այդ պատվին:

Կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի քննարկել այս հարցը, սահմանել շեմ, ասենք թե՝ 8, 9, 10 երեխա ունենալու համար վերականգնելու «Հերոսուհի մայր» կոչումը, միաժամանակ խրախուսել ընտանիքներին ունենալ շատ երեխաներ, և պետության կողմից ստանան աջակցության երաշխիքներ»:

Կարդացեք նաև

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն արձագանքելով ՔՊ-ական պատգամավորի ելույթին՝ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի «Ծնողական փառքի» մեդալ:

«Եթե ԽՍՀՄ-ի դեպքում 10 երեխա ունենալու դեպքում էր տրամադրվում, ապա այս պարագայում ՀՀ քաղաքացի այն ծնողները, որոնք դաստիարակում են 6 և ավելի երեխա, ապա նրանք ստանում են «Ծնողական փառքի» մեդալ և ամսական պատվովճար են ստանում»:

Կնյազ Հասանովն էլ արձագանքելով նախարարի ելույթին՝ ասաց.

«Բոլոր դեպքերում «հերոսուհի» բառը շատ լավ է հնչում, կարելի է քննարկել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս