
Ստեղծվել է միկրոչիպ՝ միաժամանակ 120 ալերգենների նկատմամբ ալերգիա որոշելու համար

Սեչենովի անվան համալսարանի Սկլիֆոսովսկու անվան կլինիկական բժշկության ինստիտուտի մասնագետները միկրոչիպ են ստեղծել՝ միաժամանակ ավելի քան 120 ալերգենների նկատմամբ ալերգիա որոշելու համար։ shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Gazeta.Ru»-ն՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։
Փորձարկման համակարգը ներառում է սննդի, ծաղկափոշու, էպիդերմիսի, տան փոշու, կենդանիների, բորբոսների և միջատների անտիգենները: Ըստ մշակողների՝ չիպն անվտանգ է օգտագործման համար և վերացնում է ալերգենի հետ անմիջական շփումը։ Նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են աշխարհի շատ երկրներում։
«Alergochip»-ը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ալերգենը արյան շիճուկի մեկ կաթիլով։ Այս տեխնոլոգիայի ներդրումը կլինիկական պրակտիկայում նոր հեռանկարներ է բացում ալերգիայի ախտորոշման և բուժման անհատական մոտեցման համար:
Հետագայում հեղինակները նախատեսում են մշակել ամբողջ Ռուսաստանում ալերգենների նկատմամբ հիվանդների գերզգայունության քարտեզ, ինչպես նաև արյան շիճուկի կենսաբանկ:
2023 թվականի փետրվարին Նոտր Դամի և Ինդիանայի համալսարանների բժշկական դպրոցի գիտնականների խումբը ներկայացրել է դեղամիջոց, որը կանխում է ալերգիկ ռեակցիան գետնանուշի նկատմամբ։