Հորս կորուստը անչափ ծանր է մեր ընտանիքի համար. Արամ Սահակյան

Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբեր 7-ին. անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանն է տեղեկացրել։

«Սիրելի ընկերներ, բարեկամներ և կոլեգաներ,

Խորը ցավով տեղեկացնում եմ, որ այսօր հայրս` Արտավազդ Սահակյանը, հեռացավ կյանքից…

Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ 07.12.2025թ., ժամը 17:30-ին Նորք Մարաշի Սուրբ Մարիամ եկեղեցում , Արմենակյան փողոց։

Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին նույն վայրից։

Հորս կորուստը անչափ ծանր է մեր ընտանիքի համար։ Նա մեզ համար օրինակ էր՝ ազնվության, հոգատարության և մարդկային բարձր արժեքների։ Միշտ կմնա մեր սրտերում իր թողած մեծ սիրով ու ժառանգությամբ։

Շնորհակալ եմ բոլորիցդ այս դժվար պահին ձեր աջակցութան, աղոթքների և իր մասին ջերմ հիշողությունների համար։

Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ»,-գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս