Բժիշկները բացահայտել են քնելու դիրքը, որն առողջության համար ամենավնասակարն է
Ուսերի, ձեռքերի և դաստակների ցավը կարող են առաջանալ քնի սխալ դիրքի պատճառով: Քնի մասնագետ, բժիշկ Ռաջ Դասգուպտան և օրթոպեդ-վիրաբույժ Մեթյու Բենեթը այս մասին խոսել են HuffPost-ին տված հարցազրույցում։
Բժիշկները նշել են, որ ձեռքերը մարմնին ծալած և սեղմած քնելը վնասակար է առողջության համար: Այս դիրքը սոցիալական ցանցերում հայտնի է որպես «Տիրանոզավր դիրք»: «Այս դիրքում դուք սեղմում եք ձեր արմունկների կամ դաստակների նյարդերը: Սա կարող է դանդաղեցնել արյան շրջանառությունը և առաջացնել թմրություն կամ ծակծկոց ձեր ձեռքերում»,- բացատրել է Դասգուպտան:
Բենեթը հավելել է, որ այս դիրքով քնելը կարող է նաև ցավ պատճառել ուսերի և դաստակի շրջանում: Այս անհարմարությունը մեղմելու համար նա խորհուրդ է տվել քնելուց առաջ բարձը գրկել: Սա, նրա խոսքով, կօգնի խուսափել քնելիս ձեռքերը մարմնին հպելուց:
