Սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը, նաև՝ Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել ուժեղ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում գրանցված զոհերի ընտանիքներին։
2013 թվականից մինչև այսօր աշխատում է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի Ա․ Երիցյան վարժարանում՝ որպես ուսուցիչ: 2020 թվականից մինչև այսօր համատեղության կարգով աշխատում է «Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամում»՝ որպես համակարգող:
Բերդի տարածքում կա թանգարանային համալիր՝ նվիրված Առաջին աշխարհամարտի ժամանակ ֆրանսիացիներից Գազիանթեփի պաշտպանությանը:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Խորհուրդը որոշում է կայացրել ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագրի մշակման նպատակով։
Ազգային ժողովի նախաձեռնությամբ անցկացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո երկրի հարավային Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել:
«Թաթոյան» հիմնադրամ/-ը տեսանյութ-ապացույց է տարածել, որտեղ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները։
«Ձեզ նոր նկարներ ուղարկեցի՝ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են. հետերաշխիքային սպասարկման ժամանակահատված ունենք, ծանուցում եք, եթե չեն անում, ինձ զեկուցում եք, երաշխիքները քաշում եք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը:
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 440 մարդ վիրավորվել է:
Սիրիայի առողջապահության նախարարի հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում՝ ասվում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշել է տրանսպորտի բոլոր տեսակների համար ձնահյուսի վտանգի պատճառով փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն Է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ:
Վարչական շրջանների կողմից հաշվետու ժամանակահատվածում Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն է ներկայացվել 1915 տեղեկատվություն՝ ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահներ Ծաղիկ Վարդանյանն ու Անուշ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են առողջապահության առաջնային օղակում առկա խնդիրների մասին:
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:
Իրանի «Զոլֆաքար 1401» զորավարժությունները սկսվել են անցյալ շաբաթ ուշ երեկոյան և ներառել են հետևակ, զրահատեխնիկա ու մեքենայացված ուժեր, վերջրյա, ստորջրյա և լողացող նավակներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմավարական ռմբակոծիչներ:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ Հայաստան այցի շրջանակներում հունվարի 29-ին Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են սպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագրեր:
Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:
Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել նաև Սիրիայի Հալեպ, Համա, Լաթաքիա քաղաքներում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-7-ն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի, 21-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցել են «Ինտեր»-ը և «Միլան»-ը:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: