Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին: Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության:
Թուրքիայի տարբեր քաղաքներում երկրաշարժի հետևանքով 100-ից ավելի շենք է ավերվել:
Երկրում տագնապի ամենաբարձր աստիճանն է հայտարարված:
Ցնցումները զգացվել են մոտակա նահանգներում, մասնավորապես՝ Հաթայե, Օսմանիյե, Ադիյամանե, Գազիանթեփ, Շանլիուրֆե, Դիարբեքիր, Մալաթիա, Ադանա նահանգներում:
Թուրքիայի իշխանությունները դիմել են միջազգային օգնության:
Երկրի գլխավոր շտաբը աղետի վայր է ուղարկել երկու ինքնաթիռ՝ փրկարարների տեղափոխման համար: