«Պատրա՞ստ է Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:

Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ:

Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:

Այսինքն` մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի:

Համենայնդեպս Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի:

Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու:

Պատրա՞ստ է Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է»‏։

Տեսանյութեր

Լրահոս