Բաժիններ՝

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել նաև Սիրիայի Հալեպ, Համա, Լաթաքիա քաղաքներում: Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 99-ի:

Լրատվամիջոցը նշում է նաև շուրջ 350 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին

Սիրիական SANA պետական գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժի պատճառած վնասները և հետագա անելիքները:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային:

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս