Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
Նա նաև խրախուսանք է հայտնել փրկարարական անձնակազմերին:
Նախարարությունը նշել է, որ տուժածների մասին տեղեկությունները վերջնական չեն:
«Ցավալին այն է, որ ՔՊ-ական ամբողջ թևն այդպես է մտածում, որ 120 հազար արցախահայերի կզոհեն՝ 3 մլն հայի պահելու համար, խնդրում եմ, թող չխոսեն, ախր ճիշտ էլ չեն խոսում։ Այնպես են խոսում մեր հողերի մասին, որ իսկի թուրքն էլ դրանց մասին այդպես չի խոսում։ Թող լռեն ու չբարդացնեն առանց այն էլ դժվարին մեր վիճակը»,- եզրափակեց Գրետա Արզումանյանը։
Սիրիայի բոլոր դպրոցներում մինչև շաբաթվա վերջ դասերը չեղարկվել են երկուշաբթի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների պատճառով: Այս մասին հայտնում է Սիրիայի կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022 թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016 թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:
Կատարվում է նախաքննություն։
Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:
Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 11 խաղերում 3 գոլ հեղինակած Մենեզեսը հանդես է եկել պորտուգալական մի շարք ակումբներում՝ «Բրագա B», «Մերելինենսե», «Օլիվեյրենսե», «Ֆեյրենսե», «Վարզիմ»:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վերջին տվյալներով՝ զոհվել Է 912 մարդ, վիրավորվել՝ 5385-ը: Երկրաշարժի հետևանքով Սիրիայի երեք նահանգներում զոհվել է 371 մարդ, վիրավորվել՝ 1089-ը:
Նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցները միայն նավթի դեֆիցիտի կհանգեցնեն պահանջարկի աճի ժամանակաշրջանում, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը:
Վերաքննիչ դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու կամ գրավով ազատ արձակելու նրա փաստաբանական թիմի հատուկ վերանայման բողոքը:
Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցված երկրաշարժերի հետևանքների հաղթահարման հարցում օգնություն տրամադրել Թուրքիային:
Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը շատ ավելի ուժգին է եղել, քան 1988 թվականին հայկական Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ:
Կարմիր խաչի աջակցությամբ Արցախից ևս 15 հոգի է միացել ընտանիքներին
Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 326-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը:
«Եվ թատերական կեցվածք ընդունել, ապրումներ արտահայտել, թե «անտեր է թողել» երկիր Նաիրին․․․ թող իրենք իմանան, որ իրենք չեն այս երկրի տերը․ իրենք պատահական, անցողիկ մարդիկ են, որ երկիրը հասցրել են հոգեվարքի աստիճանի։ Ինքը երկրի տերը չէ․ կլինե՛ն զարգացումներ, տեսնենք՝ մեր հայությունը մինչև ե՞րբ է հանդուրժելու այս կրավորական կեցվածքը»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը։
Առաջին հրամանագրով առաջարկվում է 2023 թ. փետրվարի 19-ի ժամը 05:30-ից Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել 90 օր ժամկետով։
Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դրա հետ մեկտեղ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի հետ սահմանը «կայուն է ու հանգիստ»։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահներից Անուշ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր գյուղական ամբուլատորիաների մասին:
Վիրջինիա նահանգի Ուլիյամսբուրգ քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 28-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ (2004-2022), Զորյան ինստիտուտի՝ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի երկարամյա տնօրեն, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել ուղերձով։
Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է եւ անզիջող։ Արցախը հայության գոյատեւելիության անբեկանելի պատվարն է, եւ արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգման համար պիտի շարունակենք մեր առաքելությունը։
Օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գի