
Երկրաշարժից հետո Թուրքիայում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո երկրի հարավային Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Բռնկման երկու օջախների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշի նահանգում ուժգին երկրաշարժից հետո: