
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:
Al Jazeera լրատվամիջոցն իր հերթին հաղորդում է, որ Սիրիայի ընդդիմությունը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում արտակարգ դրություն է հայտարարել: «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներում:
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած: