Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած :
Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուն հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է 5 անուն, որոնք կարող են առաջադրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, եթե տապալվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման գործընթացը:
Եվրահանձնաժողովը հանձնարարել է Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Մոլդովային եւ առայժմ չտալ Վրաստանին՝ Թբիլիսիին կոչ անելով դեռեւս աշխատելու քաղաքական բարենորուգումների եւ հասարկության համախմբման գործում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և նրա սիրիական թևին (YPG) օժանդակելու մեջ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում:
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչի հետ հանդիպումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է վճռական եւ միասնական պատասխան տա Փենյանի գործողություններին հրթիռամիջուկային մշակումների բնագավառում: Այդ մասին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ զրույցի ընթացքում, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ռուսական գազը շարունակում է հասնել Եվրամիության երկրներ և ԱՄՆ՝ չնայած Արևմուտքի կողմից բարձրաձայնված Ռուսաստանից էներգակախվածությունից հրաժարվելու՝ իրենց ձգտմանը:
Հունիսի 15-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի Սյունիք կատարած այցի ընթացքում հրապարակված պաշտոնական լուսանկարը լայնորեն քննադատվեց հայկական մամուլում ու համացանցում:
Հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԲՖՄ-ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, որը վերաբերում է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի հնարավորությանը։
Այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան, թե ում տալ, ում չտալ, ավելորդ դասակարգումներ են։ Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոսելով «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները վերացնելու նախագծի մասին։
«Սիրուն դիզայն ենք պատրաստում, առաջին հարցը, որ դիզայները տվեց՝ այն էր՝ աստղեր դնե՞մ, թե՞ չէ, ասացի՝ չէ, որովհետև բժշկի աշխատանքին աստղ դնելը ո՞րն է, հո ձեզ համար երաժիշտ չէ՞, թե դուրս եկավ՝ 5 աստղ տամ: Բժշկի աշխատանքն ավելի օբյեկտիվ պետք է գնահատես: Կարող է բժիշկը կոպիտ խոսեց, մի քիչ խիստ հայացքով նայեց, բայց նենց բուժեց քեզ, որ լավացար»:
«Չեմ հիշում նման բան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզից տարածքներ զիջվեցին Ադրբեջանին, ասաց Կադաստի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 17-ին կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, նեղ և ընդլայնված կազմերով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկել, ինչպե՞ս է արձագանքել ՀՀ առջև ծագած մարտահրավերներին, ինչպես նաև փորձել գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ չափով է կարողացել մեղմել վերոհիշյալ ցնցումների ազդեցությունը:
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում` Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ով Երևանում է՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 17-ին ժամը 13:00-24:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ գյուղերի ջրամատակարարումը:
Փոխարժեքի արժևորումը լավ է թե վատ պետք է նայել թե ում տեսանկյունից․ Սպառողների համար լավ է քանի որ զսպում է արտաքին աշխարհից ներթափանցող գնաճը ներմուծման գների վրա ազդելու միջոցով։ Տնտեսվարողների համար, նորից պետք է հարցնել, որ տնտեսվարողին ի նկատի ունենք․
Մենք կիսում ենք նույն տարածքը, պատմական նույն հիշողությունը, արժանապատվության նույն զգացումը, ազգային նույն երազանքը, հայերի պաշտպանության նույն ձգտումներն ունենք և շարժվում ենք նույն նպատակներով։ Այն, որ այս գիրը մեսրոպատառ է, ասվածի օրինակն է։ Մենք ձևավորված ենք հայ, և մեր մտահոգությունները կապված են հայերի խնդիրների հետ։ Մեր կենսաբանական տարբերությունը պատճառ չի կարող լինել մեր առաջնային ինքնության հարվածներին չդիմագրավելու համար, և սեռական կողմնորոշումը մարդկային ու ազգային արժեքների հետ չի հակադրվում։
Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում մանրամասնորեն վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում՝ գնահատելով ինչպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը:
«Ազատվելու համար որևէ պատճառ չկա, կառավարության ղեկավարն է մաքսային կցորդին նշանակում ու ազատում։ Այլ պաշտոն զբաղեցնելու որևէ առաջարկ չեմ ստացել»,- կարճ պատասխանեց Արամ Թանանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատճառներով է ազատվել պաշտոնից։
Կառավարությունը ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի և հավելավճարների համար նախատեսված գումարը հերթական անգամ ավելացրել է. այս անգամ ավելացումը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 53-ամյա Լևոն Դավթյանը։
Մենք փետրվար-մարտին խնդիրներ ունեցանք Փառուխ գյուղի ուղղությամբ. մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձրունք գրավել: