Երևանում իր աշխատանքներն ավարտեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը, որն անցկացվում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտնել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ Սիրիայի վերաբերյալ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա օգոստոս ամսվա վերջն ընկած ժամանակահատվածում:
Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «Կովկասի նոր աշխարհագրություն» (չակերտները՝ Tert.am): Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն ազատվել է պաշտոնից: Արամ Թանանյանին պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի՝ չզեկուցվող հարցերի օրակարգում:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 16-ին եվրոպական 91 կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպական Միության անդամ երկրներում, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հայտնելով իրենց խոր դժգոհությունը նրա վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմում նահատակվածներին նվիրված հուշակոթողներին և հուշահամալիրներին, դրանց ձևին և կառուցման տեղին։
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին` ի թիվս այլնի անդրադառնալով Ուկրաինայում սկսված հառուկ ռազմական գործողությանը:
Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց պետական բյուջեից համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու ակնկալիքով։
30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար սա մեծ ճոխություն է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովը, որը նվիրված է սիրիական կարգավորմանը, կարող է անցկացվել օգոստոսի վերջին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը: Սակայն դիվանագետը չի բացառել նաեւ հանդիպման հետաձգումն ավելի ուշ ժամկետ: «Եթե այն (գագաթնաժողովը) հաջողվի անցկացնել մինչեւ օգոստոսի վերջը, դա մի բան է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միհրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Իշխանություններին կրկին հիշեցնում ենք, որ բռնաճնշումներով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել՝ ականջալուր եղեք մարդկանց:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ:
Իսրայելացի զինվորականները հունիսի 17-ին տեղեկացրել են զինվորների վրա հարձակման կանխման, կատաղի փոխհրաձգությունների եւ զենքի բռնագրավման մասին բանակի գիշերային հակաահաբեկչական ստուգարշավների մասին Հորդանան գետի արեւմտյան ափին փախստակաների Ջենին ճամբարում։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Սրա մասին խոսում է մեկը, ում խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության 75 տոկոսը օկուպացվել կամ հանձնվել է Ադրբեջանին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիեւ կատարած իր ուղեւորությունից հետո հայտարարել է, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում չի բացառում այցը ՌԴ։
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները լավագոյն ընտրությունն էին Միացյալ Նահանգների համար, չարձագանքել Ուկրաինայի իրադրությանը հնարավոր չէր, հատարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Associated Press գործակալության՝ հունիսի 16-ին հրապարակված հարցազրույցում։
ԱՄՆ Կապիտոլիումի շենքում hունիսի 16-ին կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեծ հարգանքով է հիշում Հայաստանը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել։
2021 թվականին աշխարհում 8 տոկոսով աճել է պատերազմներից եւ բռնությունից փախած մարդկանց թիվը՝ հասնելով 89,3 միլինի: Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի Փասխտականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ)՝ հունիսի 16-ին հրապարակված զեկույցում:
Ուղեղին հասնող, ուռուցքի ագրեսիվ տեսակի՝ բազմաձեւ գլիոբլաստոմայի հետ կապվող եւ քիմիաթերապեւտիկ միջոցն ազատող բուժանյութ են ստեղծել բրազիլացի հետազոտողները։
Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց ահազանգ մի քաղաքացուց. հյուրանոցային համալիրում գողություն էր եղել: