Պարկինսոնի հիվանդության որոշ նշաններ դժվար է նկատել կամ սկզբում դրանք կարող են հազիվ ընկալելի լինել: Այնուամենայնիվ, կան որոշ նշաններ, որոնք կարող են դրսեւորվել շարժման ընթացքում: Կան բուժման մի քանի ձեւեր, որոնք կարող են հեշտացնել կյանքը Պարկինսոնի հիվանդության դեպքում եւ օգնել ամեն օր հաղթահարել ախտանիշները, բացատրում է Անգլիայի առողջապահության Ազգային ծառայությունը:
Չեխիան ռուսաստանցիներին ու բելառուսներին այցագրեր եւ կեցության վկայագրեր չի տա մինչեւ 2023 թվականի մարտի վերջը. ԱԳՆ-ի համապատասխան որոշումը պաշտպանել է երկրի կառավարությունը: Այդ մասին հաղորդել է Չեխիայի մամուլի եւ տեղեկատվության ազգային գործակալության նորությունների պորտալը:
Հունիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացի հաղորդում տվեց, որ ժամը 1.45-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, մի տղամարդ հնչեցրել է ծանր վիրավորանքներ, բռունցքով ու դանակով խփել է իր գլխին, ապա պարանոցից քաշել-պոկել է իր ոսկյա շղթան ու հեռացել։
Լոբին լավ լվանալ, վրան սառը ջուր լցնել, թողնել 4 ժամ: Հետո եփել մոտ 5 րոպե, ջուրը թափել:
Apple-ը նոր շունչ կհաղորդի ամենաբյուջետային iPad-ին։
Երբեմն մեր կյանքում լինում են ծայրահեղ իրավիճակներ, որոնց հանդիպելով՝ ապավինում ենք Աստծո օգնությանը։ «Աստված, ինչո՞ւ չես փրկում»,- հարցնում ենք Տիրոջը՝ փրկություն ու օգնություն ակնկալելով։ Մեր այս հարցը, սակայն, կարծես լի լինի նաև հանդիմանանքով․ գիտենք, որ Նա Փրկիչն է, հապա ինչո՞ւ է զլանում փրկել։
Այս ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսը տեխնոլոգիա է, որը կարող է փոխել արտաքին աշխարհի հետ մեր փոխգործակցության ձևը: Բայց կա մի խնդիր՝ ուղեղում չիպի տեղադրումը պահանջում է վիրահատություն։ Startup Neurable-ը ավելի պարզ լուծում է գտել։
2018թ. սեպտեմբերի վերջին «Հրապարակ» օրաթերթը հրապարակեց 254 անձի անուն, որոնց դիվանագիտական անձնագրերն իշխանության գալուց անմիջապես հետո հետ կանչեց փաշինյանական իշխանությունը:
Ժամը 20-ի սահմաններում քրեական հետախույզները նշված զբոսայգու մոտից, կողոպուտ և շորթում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին մի երիտասարդի: Բաժնում պարզվեց նրա ինքնությունը. Երևանի բնակիչ էր, 17-տարեկան:
Հարավային Աֆրիկան հայտնել է կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը:
Ավանդական զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) նկատմամբ վստահությունն աշխարհի մի շարք երկրներում վերջին տարում զգալիորեն նավազել է: Այդ մասին ասված է Reuters գործակալության հարցման մեջ։
«Մենք տարեսկզբին կես միլիարդ դոլար ենք տրամադրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, և սա լրացուցիչ 193 միլիոն դոլար է՝ այս լուրջ ճգնաժամը լուծելու համար», – ասել է Թրյուդոն լրագրողների հետ զրույցում:
«Ես անընդհատ հրապարակում եմ, և ոգևորվածության առումով շատ մեծ տարբերություն կա ինձ մոտ՝ նախորդ տարվա շարժման համեմատ: Զգացողություն ունեմ, որ բացի ամեն ինչից, մի ընդհանուր շատ կարևոր պայքարի մասնիկն ես դառնում, որը, հավատում եմ՝ կունենա հաջողություն: Հիմա գուցե կան մտավախություններ, որ շարժումը կարող է հանգչել, բայց դրան ես չեմ հավատում: Լիովին վստահում եմ այն ուժերին, որոնք պայքարում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, կանոկարգել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
Ծաղկի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ամեն օր վնաս են կրում՝ Լարսում մեքենաների կուտակումների պատճառով:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է արքայազն Սալմանին։
Երևանյան փոթորկից հետո գործող ռադիոալիքներում տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով ռադիոհեռարձակումները դադարել են։
«Հիմա հուլիսին պայմանավորվել են, որ հանձնեն Բերձորը, որի վերաբերյալ չկա որևէ գրավոր պայմանավորվածություն։ Նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ Բերձորի հանձնման մասին խոսք չկա, խոսք կա ընդամենը այլընտրանքային ճանապարհի մասին, որը պետք է անցներ Լաչինի միջանցքով, սակայն իրականում այսօր կառուցվող այդ այլընտրանքային ճանապարհը չի մտնում Լաչինի միջանցքի մեջ»,- ասաց Հոխիկյանը։
Իշխանափոխության օրերին Ադրբեջանի հետ ռազմական բալանսը տանուլ տալու և Ադրբեջանի ժամանակակից զինտեխնիկային 80-ականների 4-րդ ռեմոնտած կալաշնիկովներ համադրելու համար Սերժ Սարգսյանին մեղադրող Նիկոլ Փաշինյանը 2019-ի դեկտեմբերին մեծ հանդիսավորությամբ ցուցադրեց Ռուսաստանից գնած նոր սպառազինությունները՝ Սու-30-ՍՄ ինքնաթիռները:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կասկածի տակ է դնում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությունների ազնվությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Հայտարարու պաշտոնատար անձինք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ներկայացնում են իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը 13 հոգուց բաղկացած դերասանական կազմով հունիսի 24-ին՝ Քյոլնում, և հունիսի 26-ին՝ Բեռլինում հանդես կգա «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ: Այս մասին 168.am-ին հայտնեցին Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումների մեծացումը կարող է ազդել վառելիքի համաշխարհային գների նվազման եւ դրա դեֆիցիտի մեղմացման վրա: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Սեսիլիա Ռոուզը:
Բերձորը շրջանցող ճանապարհի խնդիրը խոսում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության անկարողության ու հերթական ձախողման մասին։ Կա՛մ այս հարցը հայ-ադրբեջանական հերթական անհեռատես պայմանավորվածության մասին է խոսում, դրա արդյունք է, կա՛մ Ադրբեջանը բացարձակ հաշվի չի առնում մեր կարծիքը և շարժվում է իր օրակարգով։ Խնդիրը նրանում է, որ եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը պիտի հաստատվեր, սակայն այդ համաձայնությունից անմիջապես հետո ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի մասին հայտարարություն տարածեց ու սկսեց շինարարական աշխատանքները։
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի, օգնությունը սկսել է ժամանել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջում հայտնված #չկաքիզինման հեշթեգն ու կանանց վերաբերյալ հորդորակները ոմանց զարմացրել են, մի մասին էլ հետաքրքրել է, թե ինչու UNICEF-ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մանկական թեմաներին զուգընթաց՝ նաև կանանց խորհուրդներ է տալիս, ասենք, դեմքի խնամքի վերաբերյալ, ի՞նչ է փոխվել կազմակերպության ծրագրում, հարցնում են ֆեյսբուքյան օգտատերերը: