Բաժիններ՝

Չեխիան որոշել է ռուսաստանցիներին և բելառուսներին այցագրեր չտալ մինչև 2023 թվականի մարտի վերջը

Չեխիան ռուսաստանցիներին ու բելառուսներին այցագրեր եւ կեցության վկայագրեր չի տա մինչեւ 2023 թվականի մարտի վերջը. ԱԳՆ-ի համապատասխան որոշումը պաշտպանել է երկրի կառավարությունը: Այդ մասին հաղորդել է Չեխիայի մամուլի եւ տեղեկատվության ազգային գործակալության նորությունների պորտալը:

Նրանց տվյալներով՝ այդ քայլը կոչված է պաշտպանել Չեխիայի արտաքին քաղաքական շահերը եւ ապահովել անվտանգությունը: Այս միջոցառման նպատակն է՝ ճնշում գործադրել Ռուսաստանի եւ Ուկրաինայում Մոսկվայի գործողություններին աջակցող Բելառուսի վրա, ռազմական գործողությունն ավարտելու համար:

Հաղորդվում է, որ բացառություն են կազմում հումանիտար այցագրերը: Բացի այդ, որոշումը չի վերաբերում այն ռուսաստանցիներին ու բելառուսներին, որոնք արդեն ունեն կեցության վկայագիր եւ ցանկանում են այն երկարացնել, ինչպես նաեւ Չեխիայում կեցության վկայագիր ունեցող օտարերկրացիների ընտանիքների անդամներին:

Փետրվարի 24-ին հաղորդվել էր, որ Չեխիան դադարեցրել է այցագրեր տալ Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ որոշում է ընդունել Կառլովի Վարիում եւ Բռնոյում Ռուսաստանի հյուպատոսարանների աշխատանքի թույլտվությունը հետ կանչելու եւ Սանկտ Պետերբուրգում ու Եկատերինբուրգում հյուպատոսական հաստատությունները ժամանակավորապես փակելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս