Բանջարեղենի հետ պահածոյացված լոբի
Բաղադրիչներ
1. Լոբի – 0.5 կգ
2. Լոլիկ – 0.5 կգ
3. Բուլղարական պղպեղ – 0.5 կգ
4. Կծու պղպեղ – 1 հատ
5. Գազար – 2 հատ
6. Սոխ – 2 հատ
7. Բուսայուղ – 300 մլ
8. Քացախ – 80 մլ
9. Աղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Լոբին լավ լվանալ, վրան սառը ջուր լցնել, թողնել 4 ժամ: Հետո եփել մոտ 5 րոպե, ջուրը թափել:
2. Բանջարեղենը մաքրել, լվանալ, անցկացնել մսաղացով: Աղ ցանել:
3. Դնել կրակի վրա:
4. Ավելացնել բուսայուղ, հասցնել եռման և եփել 10-15 րոպե:
5. Ավելացնել լոբին, խառնել, ծածկել կափարիչով և եփել 15 րոպե:
6. Վերջում ավելացնել քացախը:
7. Լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը