
Հեռուստա և ռադիոալիքների հեռարձակումը դադարել էր. ՀՀՌՑ և ԲՏԱՆ պարզաբանումը

Երևանյան փոթորկից հետո գործող ռադիոալիքներում տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով ռադիոհեռարձակումները դադարել են։
Մոտ երկու ժամ Երևանում ռադիոալիքները չեն հեռարձակվել, ինչի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցից, որտեղից հայտնեցին. «Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք այս պահին վերացվել են»:
Հունիսի 23-ի երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով:
Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում են հեռուստաաշտարակում:
Այս պահին հեռարձակումը վերականգնվել է:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ հայտնում են, որ եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:
Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումը վերականգնվել է։