
Կանադան 193 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ լուծելու համաշխարհային պարենային ճգնաժամը

Կանադան 193 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ պարենային ճգնաժամը լուծելու համար, որը սրվել է մատակարարման շղթայի սահմանափակումներով և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից հետո բարձր գնաճի հետևանքով: Ինչպես հայտնում է Ruters-ը, այս մասին տեղեկացրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մենք տարեսկզբին կես միլիարդ դոլար ենք տրամադրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, և սա լրացուցիչ 193 միլիոն դոլար է՝ այս լուրջ ճգնաժամը լուծելու համար», – ասել է Թրյուդոն լրագրողների հետ զրույցում: