
Հասարակության վստահությունն ավանդական ԶԼՄ-ների նկատմամբ զգալիորեն նվազել է. Reuters

Ավանդական զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) նկատմամբ վստահությունն աշխարհի մի շարք երկրներում վերջին տարում զգալիորեն նավազել է: Այդ մասին ասված է Reuters գործակալության հարցման մեջ։
Հարցումը կատարվել է 46 երկրներում: Հետազոտության տվյալների համաձայն՝ Ֆինլանդիայում դիտվում է զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ամենաբարձր մակարդակը (69 տոկոս), իսկ ամենացածրը՝ ԱՄՆ-ում (26 տոկոս): Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 42 տոկոսը վստահություն է հայտնել զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:
Ըստ որում նորությունների նկատմամբ «բացառիկ» պետաքրքրություն է հայտնել հարցվածների 47 տոկոսն այն երկրների մեծ մսում, որտեղ կատարվել է հարցումը, ինչը 20 տոկոսով պակաս է 2015 թվականի համեմատությամբ (67 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը: