Իսպանիան կարող է պաշտպանական նյութեր ուղարկել Ուկրաինային
Իսպանիայի կառավարությունը քննարկում է այն բանի հնարավորությունը, որ պաշտպանական նյութեր ուղարկի Ուկրաինային: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը Antena 3 հեռուստաալիքին տված հարացազրույցում։
Նրա խոսքով՝ Իսպանիայի իշխանությունները պլանավոում են Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկել Լեհաստանի միջոցով: «Երեկ ես խոսեցի նաեւ (թագավորության) պաշտպանության նախարար (Մարգարիտա Ռոբլեսի) հետ, որպասզի ուսումնասիրեմ Ուկրաինա պաշտպանական նյութեր ուղարկելու հնարավորությունը՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- ասել է Ալբարեսը:
«Պաշտպանական նյութերը ներառում են գնդականթափանց բաճկոնակներից եւ սաղավարտներից՝ քաղաքացիական անձանց պաշտպանության համար, մինչեւ, օրինակ, ականազերծման նյութերը»,- պարզաբանել է նախարարը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: