Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հեռախոսով զրուցել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը փետրվարի 25-ի օրվա երկրորդ կեսին հեռախոսազույց է ունեցել ՌԴ-ի նախագահ Վլադմիր Պուտինի հետ»,- հաղորդել է հեռուստաալիքը: Չինաստանը կոչ է արել հեռանալու ուկրաինական հարցում սառը պատերազմի մտածելակերպից, ինչպես անեւ ստեղծելու եվրոպական անվտանգության ապահովման կայուն եւ արդյունավետ մեխանիզմ:

«Անհրաժեշտ է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից, ուշադության առնել եւ հարգել անվտանգության ոլորում երկրների օրինական մտահոգությունները, բանակցությունների միջոցով ստեղծել եվրոպական անվտանգության (ապահովման) հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն մեխանիզմ»,- մեջբերում է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի կառավարությունը հանդես է գալիս բանացությունների միջոցով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունների կարգավորման օգտին: «Չինական կողմը պաշտպանում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կարգավորումը բանակցությունների միջոցով»,- մեջբերում է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Սի Ծինպինը եւ Պուտինը կարածիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության շուրջ: Պուտինը Սի Ծինպինին տեղեկացրել է ուկրաինական հարցի պատմության եւ Ուկրաինայի արեւելքում հատուկ ռազմական գործողության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս