
Պուտինը Ուկրաինայի հետ բանակցելու համար պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ` Ուկրաինայի հետ բանակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` ռուսական պատվիրակությունում կընդգրկվեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի եւ Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները:
«Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր այն մասին, որ ռազմական գործողության նպատակը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին օգնելն է, այդ թվում` Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի ճանապարհով: Իսկ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անքակտելի բաղադրիչն է», – պարզաբանել է նա: