«Ոչ մի տեղ՝ առանց Սյունիքի ու Արցախի. առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի՝ մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող». Դավիթ Սամվելյան

«Տարին հակասական էր` «Աշխատում ենք, որ չխելագարվենք կարգախոսը գործեց»,- մեզ հետ զրուցում ամփոփելով 2022 թվականը՝ ասաց գրող Դավիթ Սամվելյանը:

Դպրոցականների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակների հետ հանդիպումներին զուգահեռ՝ գրողը երկու գիրք է կազմել՝ երեխաների համար առակների ժողովածու, թարգմանել Անդերսենի հեքիաթներից, և իր պատմվածքների ու էսսեների ժողովածուն, որը լույս է տեսել «4-րդ փողոց» վերնագրով։

«Եկող տարի հույս ունեմ, որ վերջապես կավարտեմ վեպս։ Կազմել եմ նաև Գարեգին Նժդեհի երկերի ժողովածուն: Մեզ համար օրհասական այս պահին կուզեի նրա մտքերից մի քանիսը սերտեինք և միշտ հիշեինք: Նժդեհն ասում է. «Ոչ մի տեղ՝ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի՝ մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»: «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»: Ժողովածուում ընդգրկված են թիրախային և նաև ամենահայտնի գործերից «Բանտային գրառումներ», «Խոսք հայ երիտասարդությանը», «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակ հայ մտավորականությանը», «Խուստուփյան կանչեր», «Ցեղի ոգու շարժը» և «Որդիների պայքարը հայրերի դեմ»,- մանրամասնեց Դավիթ Սամվելյանը:

Գրողը հույս հայտնեց, որ 2023 թվականը կլինի խաղաղ ու արդյունաշատ տարի:

Կարդացեք նաև

«Մաղթում եմ, որ նոր տարում և միշտ մեկս մյուսին ավելի շատ հարգենք, ապրումակցենք, ուրախանանք իրարով և աշխատենք` յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողությունների հասնելով օգուտ բերի պետությանը»,- եզրափակեց Դավիթ Սամվելյանը:

Տեսանյութեր

Լրահոս