Ինչո՞ւ Հայաստանից որևէ պաշտոնյա չի վերցնում իր շարասյունն ու մեկնում Արցախ

168.am-ի արտակարգ թողարկումների Սաթիկ Սեյրանյանի հերթական հյուրը  քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝  ստորև.

  • Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը հերթական անգամ ցույց տվեց, որ Արցախում կամք կա ու ապրելու ցանկություն, իրավունք ու այդ իրավունքն իրացնելու վճռականություն։
  • ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որ Արցախն օր առաջ հանձնեն, անգամ պատերազմ են հրահրել, զոհել են 5000 մարդ, ամեն ինչ արել են, փակել են միջանցքը, որը չի բացվում հայկական կողմի ջանքերի բացակայության շնորհիվ, ու այսօր հանկարծ տեսնում են, որ այս մարդիկ ուզում են ապրել, դուրս են գալիս փողոց, ու այս մարդկանց շարքում կան մարդիկ, ովքեր ավելի լավ են ներկայացնում արցախցիների շահերը, քան մինչ այդ Նիկոլ Փաշինյանի նշանակած դռնապանը։ Խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է։
  • Աննա Հակոբյանի գրառման արձագանքն այնքան ուժեղ էր, որ անգամ նրա ֆեյքային թիմը հակահարձակման չանցավ։ Նրա գրառումը մոտ կես ժամ անց հայտնվեց Haqqin.az-ում։ Պատահակա՞ն էր: Իհարկե ոչ:
  • Ադրբեջանական մամուլում անգամ արձագանքներ կային, որ տեսեք՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կինն է ասում, որ Լաչինի միջանցքը բաց է՝ հիմնվելով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման վրա։
  • Իշխանական ագիտպրոպի կարկառուն ներկայացուցիչները՝ Տարոն Չախոյան, Ստյոպա Սաֆարյան, երբ մեզնից ինչ-որ մեկը բան է գրում, ու ադրբեջանցիները տանում են, իսկույն գրում են, թե հայտնվել ենք ադրբեջանական մամուլի էջերում, բա հիմա երկրի «ղեկավարի» կնոջ գրառումը տարածվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչի՞ ձայն չեն հանում։
  • Երկու տարվա մեջ հայկական կողմը ոչինչ չի արել, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտին որևէ լծակ տա՝ գործողություն կատարելու։ Այդ մարդիկ չգիտեն իրենց լիազորությունները։
  • Միջանցքի փակվելու ենթապատճառ կարող է դիտարկվել Բերձորի ու Աղավնոյի հանձնումը։
  • Այս իշխանությունները մերժել են ցանկացած բանաձև ու հայտարարություն, որտեղ կա Արցախի ինքնորոշման մասին ձևակերպում կամ հիշատակում։
  • Ամեն հնարավոր բան անում են, որ ռուսական կողմին խայտառակ անեն։
  • Ի՞նչ կարող են անել ռուսները, եթե դու այստեղ քո ԱԺ նախագահի մակարդակով հակառուսական քարոզ ես անում։
  • ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից առաջ հայկական իշխանությունների ձեռքով հակառուսական տրամադրություններ են հրահրվում այստեղ։
  • Ինչո՞ւ Հայաստանից որևէ պաշտոնյա այս օրերին չի վերցնում իր շարասյունն ու մեկնի Արցախ։
  • Այն, որ կիրառվում է հստակ կիրառելի քարոզչական գիծ, ակնհայտ է, բայց չէի ասի, որ տեսանելիությունը բարձր է․ դեռ ավելին կանեն։
  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության թեման չաշխատեց որպես էլեկտորատին թունավորելու տեխնոլոգիական գործիք, որովհետև անգամ այս իշխանությունները տակը ոչինչ չեն կարողացել դնել: Յուրաքանչյուր դատական նիստ ամեն անգամ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը կապ չունի իրեն վերագրվող մեղադրանքների հետ։

  • Մարդկանց ուշադրությունը շեղելու նախկին փորձերը չհաջողվեցին, և առաջին պլան եկավ Աննա Հակոբյանի գրառումը, դա էլ չաշխատեց, հետո եկավ մյուս խեղկատակությունը, երբ իշխանական ընտանիքի մյուս անդամը՝ աներձագ պատգամավորը, ասաց, որ իր երեխան երազանք ունի լապատկայով ինչ-որ մեկի գլխին խփելու…
  • Ինչո՞վ է պայմանավորված Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի դեմ այս իշխանությունների կենտրոնացումը… Իրենք լավ գիտեն, որ կարևորը ոչ թե 3-րդ նախագահի հրապարակային երևալն է, այլև բուն պրոցեսները կառավարելը։
  • Պարբերաբար ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ ոչ միայն իշխանություններից, այլև տարատեսակ ընդդիմադիր կենտրոններից գալիս են կսմիթներ..․Դրա պատճառն այն է, որ 3-րդ նախագահը խոստացավ, որ չի լքելու իր խրամատը, ու արեց… Առանց առաջնորդության հայտ ներկայացնելու՝ նա դոմինանտ դեր ունի… Հասարակությունը տեսնում է, որ 3-րդ նախագահը կարողանում է համակարգն աշխատեցնել։ Այս իշխանությունների համար սա մեծ պրոբլեմ է։ Մարդիկ տեսնում են, որ մարդը պաշտոնի հավակնորդ չէ, մարդուն, որին ներկայացնում էին՝ որպես մարդակեր, հանցագործ, կոռուպցիոներ, իրականում ոչինչ էլ չկա…
  • ՀՀԿ-ն այս տարիներին բյուրեղացավ․ հեռացան նրանք, ովքեր պիտի հեռանային։
  • Ինձ համար ամենածիծաղելին այն է, որ այդպիսի ամեն հարձակումից հետո Երրորդ նախագահը քարոզչական առումով ավելի է ուժեղանում…
  • Ո՞ւմ մարդն է Ռուբեն Վարդանյանը…

Երբ Ռուբեն Վարդանյանը ստեղծում էր կուսակցություն, ասաց՝ ես մտնում եմ քաղաքականություն, բայց ինձ իշխանություն պետք չէ։ Դա ինձ համար անհասկանալի էր։ Այնպես չի, որ ես մինչև նրա Արցախ գնալը համակրել եմ Ռուբեն Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ․․․ Ո՞ր երկրից գնաց, ո՞վ ուղարկեց, այն հարցն է, որը տալու չէ։ Եթե Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պրոյեկտն է, դա հնարավոր չէ հիմա պարզել։ Ասում են՝ Լավրովն ասաց՝ մենք իր հետ կապ չունենք, եթե ունենար, պիտի ասեր՝ ունե՞նք․․․

Կարդացեք նաև

  • Ո՞նց կարելի է զուգահեռներ անցկացնել Արմեն Սարգսյանի և Ռուբեն Վարդանյանի միջև… Գոնե գործողություններով տեսել ենք տարբերությունները…
  • Եթե կա Նիկոլ, հետո գալիս է Արայիկ Հարությունյանը, ով Նիկոլի հետ միասին հանձնել է Արցախը, և գալիս է Արցախ մի մարդ, ով դեմ է Արցախը հանձնելուն, ինչո՞ւ պետք է նրան հարվածներ հասցնել…
  • Վիտալի Բալասանյանին աշխատում եմ անձամբ չանդրադառնալ․ դրա համար ես իմ անձնական պատճառներն ունեմ։
  • Կան մարդիկ, ովքեր բանակցում են ադրբեջանցիների հետ ու «կայֆեր» են անում․ բնականաբար, այդ մարդկանց դուրը չի գալիս Ռուբեն Վարդանյանը, ով ասում է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
  • Ռուբեն Վարդանյանին թիրախավորում են ադրբեջանցիները և այս իշխանությունները։ Այն մարդը, ով հայտնվում է այս իշխանությունների թիրախի ներքո, ակամայից հայտնվում է իմ պաշտպանության ներքո, դառնում է իմ դաշնակիցը։
  • Էդ ո՞նց եղավ, որ ալիևենք, նիկոլենք ու ընդդիմադիր դաշտից ոմանք նույն գծի վրա թիրախավորում են Ռուբեն Վարդանյանին։ Տղե՚՛ք, ձեզ ի՞նչն է խանգարում։
  • «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում արտահայտությունը» ասոցիացվում է Երրորդ նախագահի հետ։ Դա նրա գիծն է, և ով այս գծի կրողն է, դառնում է իմ դաշնակիցը։
  • Արցախցիներին ինչ-որ իմպուլս էր պետք․ հիմա արցախցիներն այս մարդու հետ հույս են կապում, իսկ որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ զուգահեռ՝ քննադատում են Ռուբեն Վարդանյանին: Նպատակը ո՞րն է:
  • Այնքան ժամանակ, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը հնարավորի սահմաններում գործում է հանուն Արցախի, ես պատրաստ եմ նվազագույնը չքննադատել նրան ու հնարավորության դեպքում՝ նաև աջակցել։
  • Ընդդիմությունը պետք է բաղկացած լինի կարող ուժերից։ Պրակտիկ հողի վրա գործող համակարգային ընդդիմադիր ուժեր են պետք։ Ընդդիմությունը պետք է հստակ գնահատական տա իր արածներին, ընդունի իր սխալները, չանի այն, ինչ արել է մինչև այս։ Ընդդիմությունը պետք է կոնկրետանա, հասկանա, որ ժամանակ չկա։
  • Հայաստանում կա մաքսիմում 2-3 կուսակցութուն, և մարդիկ, ովքեր չունեն կուսակցություն, բայց ունեն քաղաքական կշիռ, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը։ Այս մարդիկ պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն։
  • Հայաստանում դիմադրություն չէ պետք, այլ իշխանափոխություն։
  • Չի կարելի գնալ ԱԺ, սիլի-բիլի անել իշխանական պատգամավորների հետ ու համարել, որ իրենք ընդդիմություն են։
  • Չեմ կասկածում, որ պրոցեսներ լինելու են, որովհետև չի կարող բնականորեն չձևավորվել որևէ պրոցես։
  • Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման պրոցեսը շատ հետաքրքիր է… Նիկոլ Փաշինյանի համար, Կարեն Անդրեասյանի ձեռքով, Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ… Ամենացավալին այն է, որ սա արվել է «ընդդիմադիր» համարում ունեցող անձանց գործուն մասնակցությամբ։ Շատ եմ ցավում, որ իշխանության համար վրեժ լուծելու գործում հիմք են հանդիսանում ընդդիմադիր ականները։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս